Հայաստանն Իրանի համար յուրահատուկ միջնորդ կարող է դառնալ․ իրանագետ

Վարդան Ոսկանյանը՝ Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի մասին։
vardan-voskanyan

Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան թեեւ ուներ պաշտոնական ձեւակերպում՝ նվիրված Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին, այնուամենայնիվ այցի ընթացքում չեն շրջանցվել նաեւ քաղաքական եւ տնտեսական հարցերը:

Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ Իրանին հատկապես անհրաժեշտ էր առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալ Հայաստան- Եվրամիություն եւ Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման մասին: Իրանը շահագրգռված է Եվրամիության հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները եւ նաեւ ներկայացված լինել ԵԱՏՄ շուկայում:

Իրանագետի կարծիքով՝ Հայաստանն այս առումով Իրանի համար յուրահատուկ միջնորդ կարող է դառնալ: Վարդան Ոսկանյանի համոզմամբ՝ Իրանին մեծապես մտահոգում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, քանի որ սահմանակից է հակամարտության բոլոր կողմերին: Օրակարգում ներառված է եղել նաեւ էներեգտիկ ոլորտը, որն ունի զարգացման մեծ ներուժ, օրինակ՝ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունից հետո դեպի Հայաստան իրանական գազի ծավալները 3-5 անգամ կավելանան: Կողմերը չէին կարող շրջանցել նաեւ տրանսպորտային հարցերը, քանի որ Հայաստանն Իրանի համար տարանցիկ երկիր է՝ դեպի սեւծովյան տարածաշրջան եւ այնուհետեւ Եվրոպա:

*

*