Վրաստանին նոր պայմաններ են առաջարկվել՝ Հայաստան ռուսական գազի տարանցման վերաբերյալ

Հիմնական խոսակցությունը ծավալվել է ֆինանսական վճարման անցնելու շուրջ:
gaz

«Գազպրոմ-Էքսպորտ»-ն ու Վրաստանը համաձայնության են եկել Հայաստանին բնական գազ տարանցելու վերաբերյալ: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ Վրաստանն անհրաժեշտության դեպքում ռուսական գազը հազար խորանարդ մետրի համար կստանան ոչ թե 215 դոլարով, այլ 185-ով:

«Գազպրոմ-Էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Ըստ նախարարի` «Գազպրոմը» ձեռնտու առաջակ է արել:

Հունվարի մեկին լրացել է «Գազպրոմ-Էքսպորտ»-ի հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը, որը վերաբերում է Հայաստան բնական գազի տարանցմանը: Վրաստանը, որպես գազի տարանցման դիմաց վճար, ստանում է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդահուր ծավալի 10 տոկոսը:

Փաստաթուղթը ձեւակերպվել է 2016 թվականի ապրիլին՝ վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երեք ամիս անց: Բանակցությունները ձգձգվել էին այն պատճառով, որ «Գազպրոմ»-ը պնդում է տարանցման դիմաց վճարել ոչ թե գազով, այլ փողով: Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007 թվականից. հանրապետությանը գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է, որը 2016 թվականի մարտի սկզբին համաձայնել ՝ ավելացնել մատակարարումների ծավալը:

*

*