14:10 - 26.09.2018
2144 Դիտում
Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենն ազատ է արձակվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք երեկ էլ ենք հայտարարել, այսօրվա ճեպազրույցին էլ եմ հաստատել, որ հայրը եկել էր իր երեխային տանելու»,- ասաց Բալայանը: