Հարցում․ ռուսաստանցիների մեծ մասը կողմ է ներգաղթյալների ներհոսքը սահմանափակելուն

Ռուսաստանցիների 16 տոկոսը լավ է վերաբերվում ներգաղթյալներին, 27 տոկոսը՝ վերապահումներով, 54 տոկոսն անտարբեր է։
rusastan-migrantner

Ռուսաստանցիների կեսից ավելին (58 տոկոսը) այն կարծիքին է, որ իշխանությունները պետք է սահմանափակեն աշխատանքային ներգաղթյալների ներհոսքը, որոնք երկիր են ժամանում վաստակելու համար: Միայն 6 տոկոսն է հանդես եկել ժամանողների համար արգելքներ չստեղծելու օգտին: Համապատասխան հարցման արդյունքները հրապարակված են «Լեւադա-կենտրոնի» կայքում։

Հարցման մասնակիցների 30 տոկոսի համար այս հարցը սկզբունքային չէ («Ինձ համար միեւնույն է»): Ռուսաստանցիների 16 տոկոսը լավ է վերաբերվում ներգաղթյալներին , 27 տոկոսը՝ վերապահումներով, 54 տոկոսն անտարբեր է։

Հարցման մասնակիցների մեծ մասն անտարբեր է Անդրկովկասից եւ Միջին Ասիայից սերածների նկատմամբ՝ համապատասխանաբար 60 եւ 62 տոկոսը: Նրանց նկատմամբ բացասական վերաբերմունք ունի հարցվածների 28 եւ 27 տոկոսը, դրական է վերաբերվում միայն 8 եւ 9 տոկոսը: Հարցումն անցկացվել է երկրի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 18-ից բարձր տարիքի 1601 մարդկանց շրջանում:

*

*