Հանդիպումն առանձնապես չի բավարարել Էրդողանին.թուրքագետ

Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին կայացած Պուտին-Էրդողան հանդիպումը պարզապես բարի կամքի դրսեւորում էր:
chaqryan

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ` օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Պուտին-Էրդողան հանդիպումը պարզապես բարի կամքի դրսեւորում էր` հարաբերությունները նախկին մակարդակի բարձրացնելու տեսլականով:

«Կողմերն ընդամենը պատրաստակամություն են հայտնել հանդիպելու միմյանց հետ, սակայն  որեւէ կոնկրետ արդյունք չի էլ արձանագրվել: Դատելով Էրդողանի` առանձնազրույցին հաջորդած ելույթից` կարելի է ասել, որ նա  բավականին ընկճված տեսք ուներ, եւ Պուտինին սիրաշահելու գովեստները, թերեւս, նշանակում են, որ այս հանդիպումը առանձնապես չի բավարարել Էրդողանին»,-  լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետը:

«Նա ուզում էր, որ ռուս-թուրքական հարաբերություններն արագ վերականգնվեին, քանի որ հարաբերությունների սառեցումից մեծ տնտեսական կորուստներ էր կրել: 2013 թվականին Թուրքիան 1.3 մլրդ դոլարի ապրանք է արտահանել Ռուսաստան, իսկ 2014 թվականին` 1.8 մլրդ դոլարի, մինչդեռ արդեն 2016 թվականին այն ընդամենը կազմում էր 80 մլն դոլար: Բացի դրանից, տարեկան 2 մլն ռուս զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա, և, ընդհանուր առմամբ, այնտեղ ծախսվում է 1.5-1.7 մլրդ դոլար»,- մանրամասնեց թուրքագետը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման պատճառով հարաբերությունների սառեցումից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ ՎլադիմիրՊուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ հանդիպեցին օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում:

*

*