Համբուրգում չեղյալ է համարվել Չավուշօղլուի միջոցառումը

Թուրք-գերմանական հարաբերությունները գնալով էլ ավելի են լավրում։
chavushoghlu-lxh

Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ է համարվել: Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:

Գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում տեղական իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ միջոցառման սրահը փակվել է` հակահրդեհային համակարգում եղած անբավարարությունների պատճառով:

Ուշագրավ է, որ թուրքական «Անադոլու» գործակալությունը գրել է, որ Չավուշօղլուի միջոցառումը չի չեղարկվել, նա իր ելույթը կշարունակի այլ սրահում:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:

Որոշումը խստորեն դատապարտել է Բոզդաղը` ասելով, որ  կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ է համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

*

*