18 երկրներում 80 թուրք է ձերբակալվել՝ գյուլենական շարժմանը հարելու մեղադրանքով

Թուրքիայի գաղտնի գործակալները 18 երկրներում ձերբակալել ու Թուրքիա են տեղափոխել․․․
dzerbakalutyun

Թուրքիայի գաղտնի գործակալները 18 երկրներում ձերբակալել ու Թուրքիա են տեղափոխել 80 թուրքի, որոնց մեղադրում են գյուլենական շարժմանը հարելու համար:

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ արտասահմանում Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարը ջախջախիչ հարված է հասցրել նրա շարժմանը: Թուրքիայի իշխանությունները Գյուլենին են մեղադրում 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման համար:

Հայտնի չեն սակայն այն 18 երկրները, որտեղ իրականացվել են թուրքական հետախուզության գործողությունները: Բեքիր Բոզդաղը մատնանշել է միայն Բուլղարիան, Մալայզիան եւ Կոսովոն, որտեղ 6 թուրքի առեւանգումն ու տեղափոխումը Թուրքիա սկանդալի պատճառ է դարձել: Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ չի հայտնել ձերբակալությունների մանրամասները՝ պնդելով միայն, թե դրանք օրինական են եղել եւ այդ գործողությունները կշարունակվեն:

*

*