Գյուլենը Թուրքիայում հեղաշրջման փորձը վերագրում է Էրդողանին

Ըստ Գյուլենի` հեղաշրջման փորձը պատրվակ օգտագործելով՝ Էրդողանը կադրային զտումներ է իրականացնում, որպեսզի ուժեղացնի իր իշխանությունը:
gyulen

Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս տարիներ առաջ է պլանավորել հեղաշրջման այդ փորձը: Գրում է Tert․am-ը։

Ըստ Գյուլենի` հեղաշրջման փորձը պատրվակ օգտագործելով՝ Էրդողանը կադրային զտումներ է իրականացնում, որպեսզի ուժեղացնի իր իշխանությունը:

Գյուլենը նաև բացահայտել է, թե ինչպես են փչացել իր և Էրդողանի հարաբերությունները:

«Նա սպասում էր, որ մենք պետք է նրան համայն աշխարհի մահմեդականների առաջնորդ հայտարարենք, մտածում էր, որ համաշխարհային մակարդակով պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Սակայն երբ դա տեղի չունեցավ` սկսեց գործել մեր դեմ»,- ասել է Գյուլենը:

78-ամյա Գյուլենը, որը 1999թ.-ից գտնվում է ԱՄՆ-ում, անկեղծացել է՝ ասելով, որ կարոտում է իր հայրենիքը:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջման փորձ:

Մեկ Մեկնաբանություն
  • Գյուլենը Թուրքիայում հեղաշրջման փորձը վերագրում է Էրդողանին — Armenian National Committee of America
    25 сентября 2016 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Գյուլենը Թուրքիայում հեղաշրջման փորձը վերագրում է Էրդ… […]

  • *

    *