Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար

Թուրքիայի իշխանությունները կրկին որոշում են ընդունել ձերբակալելու Գյուլենին:
gyulen

Չափավոր իսլամական քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբանները հայտնել են, որ վախենում են Գյուլենի նկատմամբ հնարավոր հարձակումից: Նրանք նաև ակնկալում են, որ Գյուլենը նախկինի պես կմնա Փենսիլվանիա նահանգի իր բնակավայրում:

Թուրքիայի իշխանությունները կրկին որոշում են ընդունել ձերբակալելու Գյուլենին, ով մեղադրվում է հուլիսի 15-ի երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

 

*

*