Ադրբեջանի Գյանջա քաղաքում ցույցը ցրելիս 2 գնդապետ է սպանվել

Բողոքի ակցիան անցկացվում էր ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի

Հուլիսի 10-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանության երկու գնդապետ է սպանվել, տեղեկացնում է haqqin.az-ը։

Այս մասին ասվում է գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի և Ադրբեջանի անվտանգության խորհրդի համատեղ հայտարարության մեջ։

«Հուլիսի 10-ին, երեկոյան շուրջ 20։00-ին արմատական կրոնական հոսանքի կողմնակիցները (150-200 մարդ), փորձել են Գյանջա քաղաքի գործադիր իշխանության շենքի առջևի կոպտորեն խախտել հասարակական կարգը»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ակցիայի մասնակիցները դիմադրել են ոստիկանությանը՝ բութ, ծակող-կտրող գործիքներ կիրառելով։ Բերման է ենթարկվել 40 մարդ։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ոստիկանության երկու սպա է դանակահարվել եւ սպանվել՝ գնդապետ Իլգար Բալակիշիևը և գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովը։

Նրանց սպանելու կասկածանքով հետախուզվում են նախկինում սպանության համար դատապարտված Ռաշադ Բեյուկիշիեւը եւ Ֆարուհ Գասիմովը։

Բողոքի ակցիան անցկացվում էր ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի, ում ձերբակալել են հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիեւի դեմ մահափորձ իրականացնելու կասկածանքով։ Վելիեւն ու նրա թիկնապահը վիրավորվել են։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները