«Եթե Գերմանիան Թուրքիային վատ վերաբերվի…»,- Չավուշօղլուն խոսել է պայմանների մասին

Չավուշօղլուն գերմանացի պատգամավորների կողմից Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու հարցում իր մոտեցումը սկսել է փոխել։
chavushoghlu

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանացի պատգամավորների կողմից Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու հարցում դիրքորոշման դրական փոփոխման ազդանշաններ է տվել: Խնդրի մասին Չավուշօղլուն խոսել է  գերմանական Welt  պարբերականին տված մեկնաբանությունում:

«Եթե Գերմանիան պահպանի ներկայիս դիրքորոշումը, ապա կարող ենք այցելության թույլտվություն տալ: Իսկ եթե Գերմանիան Թուրքիային վատ վերաբերվի, ապա այցելության արգելքի ժամկետը կարող է երկարացվել»,- ասել է Չավուշօղլուն:

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից կարճժամանակ անց Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որԹուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային ևխորհրդարանի մի քանի անդամների` 2016 թվականի հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա:Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրել էրհուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայվածգերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմիցՀայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանականհարաբերությունների լարման հետ:

Պաշտոնական Անկարան պահանջում է Գերմանիայի կառավարությունից հայտարարել Բունդեսթագի բանաձևից հեռու լինելու և դրան չաջակցելու մասին: Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում և կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հրաժարվել են նման քայլի գնալուց:

Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմպայքարելու նպատակով գտնվում են գերմանական Tornado հետախուզական ինքնաթիռներ և240գերմանացի զինվոր:

*

*