Գերմանիայի իշխանությունները զգուշացնում են Էրդողանին

Համբուրգում հնարավոր ցույցերի ժամանակ Էրդողանի թիկնազորի անդամները միջամտելու իրավունք չունեն:
erdogan-tiknapah-kriv

Գերմանիայի իշխանությունները դեմ են արտահայտվել հուլիսին Համբուրգում կայանալիք «Մեծ 20-նյակի» գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն թիկնապահների ներկայությանը, որոնք Վաշինգտոնում անցյալ ամիս հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա:

Գերմանիայի արտգործնախարարությունը պաշտոնական զգուշացում է արել Թուրքիային: Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գրասենյակից թուրքական կողմին նախազգուշացրել են՝ Համբուրգում հնարավոր ցույցերի ժամանակ Էրդողանի թիկնազորի անդամները միջամտելու իրավունք չունեն:

Արդեն հայտնի է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» կողմնակիցները Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպում: Մի քանի հազար թուրք ազգայանականներ նույնպես պատրաստվում են Համբուրգում փողոց դուրս գալ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները