Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերի Սուրբ Ծնունդը

Հարգելի հայ համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առիթով: Հայերի եւ վրացիների բարեկամությունը դարերի խորքից է գալիս...
georgi-margvelashvili

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր` հունվարի 6-ին, շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերի Սուրբ Ծնունդը: ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է.

«Հարգելի հայ համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առիթով: Հայերի եւ վրացիների բարեկամությունը դարերի խորքից է գալիս, եւ Վրաստանում ծնված բազմաթիվ հայ գիտնականների ու հասարակական գործիչների թողած ավանդը Վրաստանի զարգացման եւ պատմության մեջ մեծ է, որը մեզ համար գնահատելի է: Թող 2017 թվականը լինի առողջության, երջանկության եւ խաղաղության տարի հայ ժողովրդի համար»,- գրել է նա:

*

*