«Գեոկոսմոս»-ը Հայաստանում կապահովի սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման պայմաններ

«Գեոկոսմոս»-ի կանոնադրական կապիտալում կներդնի ավելի քան 300 մլն դրամ:
karavarutyun

ՀՀ կառավարությունը 2017 թվականի նոյեմբերին հիմնադրված «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում կներդնի ավելի քան 300 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Միջոցների տրամադրման նպատակն է ապահովել «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման և շահագործման կառավարման կարգավորման պայմաններ:

Իրավական ակտի ընդունման արդյունքում կիրականացվի Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման համար (տիեզերալուսանկարների օգտագործմամբ) պայմանների ապահովումը:

*

*