«Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցում»․ Փայլան

Գարո Փայլանը պատասխանել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
garo-paylan (1)

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պատասխանել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, նշել էր, որ Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են:

«Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում»,- գրել է Փայլանը:

*

*