Կարո Փալյանը հայտարարություն է արել՝ «Ոչ բանտում, ոչ էլ դրսում չենք հանձնվելու»

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահները, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9պատգամավոր ձերբակալվել են:
Garo-Paylan

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ, հայ պատգամավոր Կարո Փայլանը իր կուսակիցների ձերբակալության վերաբերյալ հայտարարություն է արել` հայտնելով, որ իրենք շարունակելու են պայքարը: Այս մասին Փայլանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ոչ բանտում, ոչ էլ դրսում չենք հանձնվելու»,- հայտարարել է նա:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են:

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչականխմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչականխմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

*

*