Գարո Փայլանը պատրաստվում է բողոք ներկայացնել հայ երեխայի կրոնափոխության հարցով

Թուրքիայում հայ երեխան իսլամ է ընդունել առանց մոր իմացության և համաձայնության
garo-paylan (1)

Թուրքիայի խորհրդարանի անդամ Գարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել:

Այս մասին Փայլանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով օրեր առաջ թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայկական արմատներով քրիստոնյա, 13-ամյա Արթուրի կրոնափոխության հարցին:

«Հանդիպել եմ Նիհաթ Հաթիպօղլուի կողմից շահագործված Արթուրի մոր հետ։
Նա հայտնեց, որ տվյալ հաղորդման մեջ իր զավակի ներկայությունն առանց իր թույլտվության է եղել։ Վաղը պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ Ռադիոյի ու հեռատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը՝ երեխաների շահագործում իրականացրած այս հաղորդման դեմ»,- նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ հաղորդման ժամանակ մինչև երեխայի կրոնափոխ լինելը Նիհաթ Հաթիփօղլուն հայտարարել էր, որ ստացել են Արթուրի մոր համաձայնությունը, սակայն մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, հայտնել էր, որ որդին  իսլամ  է ընդունել առանց իր  իմացության և համաձայնության:

Ընտանիքը Թուրքիա է տեղափոխվել 13 տարի առաջ, մոր պնդմամբ՝ որդին և իրենց ընտանիքը քրիստոնյա է:

garo-palyan

*

*