Freedom House-ն անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակմանը

Ըստ հայտարարության՝ Իլհամ Ալիևի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։
freedom house

Freedom House  իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում  ընդդիմադիր կայքերի արգելափակմանը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

«Ընդդիմադիր ԶԼՄ-ների ինտերնետային կայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ կատարած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Freedom House-ի արտաքին ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանի խոսքով, Ադրբեջանում այս ընդդիմադիր կայքերի արգելափակումը կարող է Իլհամ Ալիևի համար ապագայում խոսքի ազատությունը սահմանափակելու և այլ ԶԼՄ-ների ևս ճնշելու  նախադեպ դառնալ:

*

*