ԵԽ-ն դադարեցրել է Թուրքիայի համար մուտքի արտոնագրի չեղարկման ծրագրի աշխատանքները

Եվրահանձնաժողովն ավելի վաղ առաջարկել էր Եվրախորհրդարանին չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար...
ex-turqia

Եվրախորհրդարանի պատգամավորները դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիներին շենգենյան գոտի առանց մուտքի արտոնագրի թողնելու ծրագրի շուրջ աշխատանքները:

Eu observer առցանց պարբերականի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասել է, որ գործընթացը կսկսվի միայն այն ժամանակ, երբ գործարքի իրականացման համար Եվրամիության առաջ քաշած 72 նախապայմաններն էլ կատարվեն:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել էր Եվրախորհրդարանին չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչեւ հունիսի ավարտը կատարի մնացած 5 նախապայմաններն, այդ թվում՝ վերանայի ահաբեկչության մասին օրենքները:

Նախագահ Էրդողանը խորհուրդ էր տվել Եվրամիությանը գնալ իր ճանապարհով՝ ասելով, որ չի պատրաստվում փոփոխել օրենքները:

*

*