ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիր է ստորագրվել — Երկիր Մեդիա

ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիր է ստորագրվել

Այն նախատեսում է մի շարք ապրանքատեսակների համար ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյացում
iran (1)

Աստանայի տնտեսական համաժողովում ստորագրվել է ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը:

Այն նախատեսում է մի շարք ապրանքատեսակների համար ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյացում: Համաձայնագիրը թույլ կտա մեծացնել երկկողմ առևտրի ծավալը, որը նախորդ տարի 2.7 միլիարդ դոլար է կազմել:

Համաձայնագիրը կնքվել է 3 տարի ժամկետով, իսկ այդ ընթացքում կողմերը պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն ազատ առևտրի մասին համապարփակ համաձայնագիր կնքելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ Աստանա էր մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը:

*

*