7.2 մագնիտուդով երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին

Ավերածություններ են եղել ավելի քան 8 գյուղում։
iran-erkrasharj-1

Նոյեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:

Նախնական տվյալներով կա մոտ 141 զոհ, որոնցից 6-ը՝ Իրաքի տարածքում։ Վիրավորների թիվը անցնում է հազարը։

Ավերածություններ են եղել ավելի քան 8 գյուղում։ Փրկարարական աշխատանքները դժվարացնում են սողանքները։

Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաեւ Թուրքիայի, Քուվեյթի եւ Իսրայելի տարածքում։

erkrasharj-iran

 

*

*