ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահներն ու տեղի անվտանգության աշխատակիցները քաշքշել են իրար (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցն այս անգամ էլ հարթ չի անցել։

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցն այս անգամ էլ հարթ չի անցել։ Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու մեկնած նախագահի թիկնապահների եւ ԱՄՆ անվտանգության աշխատակիցների միջեւ քաշքշուկ է սկսվել եւ լուրջ բախումից հաջողվել է խուսափել միայն հատուկ ծառայությունների միջամտության շնորհիվ։

Կենտուկիում, ընդունված կարգի համաձայն, երբ ԱՄՆ անվտանգության աշխատակիցը հայտնվել է Էրդողանի մեքենայի դռան մոտ, նույն բանն արել է նաեւ վերջինիս թիկնապահը, եւ նույն տեղում կանգնելու համար էլ հրմշտոց է ծագել։

Դիտե՛ք տեսանյութը

 

*

*