Մերկելն անլուրջ է համարել Էրդողանի հայտարարությունը

Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ նմանօրինակ հայտարարությունները շատ են իրեն վշտացնում:
Angela-Merkel-khozi-glukh

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում նա գերմանական կողմին մեղադրել էր ֆաշիստական գործունեություն վարելու մեջ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվականը:

Էրդողանի կողմից արված այն հայտարարությանը, թե «ձեր արածներն անցյալի նացիստական գործելաոճից չեն տարբերվում», Մերկելն ասել է. «Նման անտեղի հայտարարություններն անհնար է անգամ լուրջ ընդունել և մեկնաբանություն անել»: Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ նմանօրինակ հայտարարությունները շատ են իրեն վշտացնում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին քննադատել էր գերմանական իշխանություններին այն բանի համար, որ թուրք նախարարներին արգելվել է երկրում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել:

«Հեյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ հեռու-մոտիկ որևէ կապ չունեք: Իմացեք, որ ձեր ներկայիս պահվածքը չի տարբերվում անցյալի նացիստական պահվածքից»,- ասել էր Էրդողանը։

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի: Չեղյալ է հայտարարվել նաեւ Չավուշօղլուի ելույթը Համբուրգում։

*

*