Էրդողանը Եվրամիությանը խորհուրդ է տալիս գնալ իր ճանապարհով

Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ արդեն իսկ որոշ տարաձայնություններ են նկատվում:
Erdoghan

Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ արդեն իսկ որոշ տարաձայնություններ են նկատվում: Մասնավորապես, այսօր նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրամիությանը խորհուրդ է տվել գնալ իր ճանապարհով՝ պնդելով, որ չի պատրաստում փոխել ահաբեկչության մասին թուրքական օրենքները: Դա պահանջում է Եվրամիությունը՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու համար:

Ի դեպ, վիզային ռեժիմի ազատականացումն Անկարայի եւ Բրյուսելի միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակում է:

Թեեւ լրատվամիջոցներում արդեն շրջանառվում են վարկածներ, որ Դավութօղլուի հրաժարականից հետո փախստականների հոսքը դեպի Եվրոպա զսպելու մասին այդ համաձայանգիրը վտանգի տակ է, Գերմանիայի իշխանություններն այսօր հայտարարել են, որ համաձայնագիրը Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ է, ոչ թե Դավութօղլուի:

*

*