«Չափդ ճանաչիր»,- Էրդողանն արձագանքել է ԵԱՀԿ-ին

«Եվրոպայում ԵԱՀԿ կոչվող մի կազմակերպություն կա...»,- ասպես է իր խոսքը սկսել նա։
erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ԵԱՀԿ կողմից սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ արված հայտարարություններին, կոչ է արել կազմակերպությանը «չափը ճանաչել»: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Եվրոպայում ԵԱՀԿ կոչվող մի կազմակերպություն կա: Հիմա սրանք վեր են կացել և ասում են, թե Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո»-ի հաղթանակն անհանգստությունների պատճառ կդառնա: Չափդ ճանաչիր, դու չես կարող նման բաների մասին խոսել»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:

*

*