Էրդողանին Վաշինգտոնում դիմավորել են հայհոյանքներով

Վաշինգտոն այսօր ժամանած Էրդողանին սպասում էին ուրախության ու տխրության պահեր։
erdogan-vashington-boghoq

Վաշինգտոն այսօր ժամանած Էրդողանին սպասում էին ուրախության ու տխրության պահեր։ Մի խումբ թուրքեր զորակցական պաստառներով հավաքվել էին այն հյուրանոցի առջեւ, որտեղ իջեւանել է Թուրքիայի նախագահը։

Նրանցից քիչ հեռու հավաքված մեկ այլ բազմություն բացականչել է հակաէրդողանական կոչեր եւ հնչեցրել հայհոյանքներ։ Նրանց թույլ չեն տվել մոտենալ հյուրանոցին։ Ընդ որում, արգելողը ոչ թե ամերիկյան ոստիկանությունն է եղել, այլ Էրդողանի թիկնապահները, որոնք ստիպված են եղել տեւական ժամանակ անդադար բղավել, որպեսզի խլացնեն բողոքող ցուցարարների բացականչություններն ու հայհոյանքները։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի Վաշինգտոնում` մարտի 31-ից ապրիլի 1-ը, կհանդիպի ԱՄՆ առաջնորդ Օբամայի հետ:

*

*