12:42 - 17.04.2017
2064 Դիտում
Էրդողանը ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին:
«Եթե մահապատժի վերականգնման մասին որոշումը մեջլիսում ընդունվի, ես այն կվավերացնեմ: Եթե չանցնի, մի հանրաքվե էլ մահապատժի վերականգնման համար կանենք»,- հայտարարել է նա:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել հանրաքվեի մասնակիցներին` նշելով, որ հանրաքվեով սկիզբ է դրվել Թուրքիայի համար նոր մի ժամանակաշրջանի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեկ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների օգտին է քվեարկել 51.32 %-ը: