Էրդողան. «Թուրքիան չի ճանաչել եւ չի պատրաստվում ճանաչել Ղրիմի անօրինական բռնակցումը»

Անկարայում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո նման հայտարարություն...
erdoghan-poroshenko-krim-turqia

«Թուրքիան չի ճանաչել եւ չի պատրաստվում ճանաչել Ղրիմի անօրինական բռնակցումը»,- նախօրեին Անկարայում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո ասել է Թուրքիայի ղեկավարը՝ հավելելով, որ Ռուսաստանը Ղրիմում ոտնահարել է միջազգային իրավունքը:

«Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիա է մտել այդ երկրի իշխանությունների հրավերով: Իսկ ո՞ւմ հրավերով է Ռուսաստանն Ուկրաինա մտել: Ո՞վ է նրանց կանչել»,- ասել է Էրդողանը:

Իր հերթին, Պորոշենկոն հանդես է եկել Ղրիմի հարցով բանակցային գործընթացի միջազգային ձեւաչափերում Թուրքիային որպես կողմ ներգրավելու օգտին:

*

*