Էրդողանը հայտնել է Սիրիայում թուրքական ուղղաթիռի խոցվելու մասին․ կա 2 զոհ

«Քիչ առաջ մեր ուղղաթիռն է խոցվել: Թանկ են վճարելու սրա համար»
uxxatir2

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 10-ին Սիրիայում թուրքական ուղղաթիռ է խոցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Քիչ առաջ մեր ուղղաթիռն է խոցվել: Թանկ են վճարելու սրա համար»,- Ստամբուլում «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ժողովի ժամանակ ասել է նա:

Թուրքիայի վարչապետն էլ հայտնել է, որ 2-ը զոհվել են, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

*

*