Էրդողան. «Կարեւոր չէ՝ դու հաղթում ես 1:0, թե 5:0 հաշվով»

Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները հաղթանակը տոնել են ձայների մոտ երեք տոկոսի առավելությամբ:
erdogan

«Կարեւոր չէ՝ դու հաղթում ես 1:0, թե 5:0 հաշվով: Նպատակը խաղը հաղթելն է»,-այսպես է մեկնաբանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները Թուրքիայի նախագահը: Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները հաղթանակը տոնել են ձայների մոտ երեք տոկոսի առավելությամբ:

Ռեջեփ Էրդողանը հայտարարել է նաեւ, թե այս հանրաքվեի արդյունքում իր լիազորությունների ընդլայնումն իրեն բռնապետ չի դարձնում:

«Ես իսկապես մահկանացու եմ. ես կարող եմ մահանալ ցանկացած պահի»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, թե իբր իր նպատակը Թուրքիայի քաղաքական համակարգի բարելավումն է:

Մասնավորապես Եվրոպան է մտահոգված, թե Թուրքիան գնում է բռնապետության ճանապարհով:

*

*