Էրդողանը բացահայտորեն փնտրում էր Ռուսաստանի բարեհաճությունը.Washington Post

Թերթն ընթերցողների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը Պուտինին անվանել է «իմ թանկագին բարեկամ»:
erdoghan

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ «բացահայտորեն փնտրում էր Ռուսաստանի բարեհաճությունը»: Այդ մասին օգոստոսի 9-ին գրել է Washington Post թերթը՝ ամփոփելով ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի ղեկավարի բանակցությունների արդյունքները:

Հրատարակությունը նշում է, որ սույն արտասահմանյան շրջագայությունը Էրդողանի համար առաջինն է դարձել հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո: Ամերիկացի լրագրողների կարծիքով՝ Թուքիայի նախագահը «բացահայտորեն փնտրում էր Ռուսաստանի բարեհաճությունը»: Դրանում լրագրողները տեսել են «ցայտուն հակադրություն Մոսկվայի նկատմամբ այն թշնամական գործողությունների հետ», որոնք տեղի Էին ունենում ոչ վաղ անցյալում:

Թերթն ընթերցողների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը Պուտինին անվանել է «իմ թանկագին բարեկամ», ինչպես նաեւ «բազմիցս շնորհակալություն է հայտնել նրան հեղաշրջման փորձից հետո արագ օգնություն տրամադրելու համար»: Բացի դրանից, ինչպես նշել է հրատարակությունը, Թուրքիայի ղեկավարը խոսել է այն մասին, որ «երկու երկրների միջեւ հարաբերությունները կվերադառնան մինչճգնաժամային կամ նույնիսկ ավելի բարձր մակարդակ»:

Միեւնույն ժամանակ Washington Post-ը «հավանական» էհամարում, «որ բանակցությունները կհանգեցնեն Արեւմուտքում Թուրքայի քաղաքական ուղեգծի հետ կապված մտահոգությունների աճի, որտեղ հեղաշրջման փորձի ալիքին ավելի ու ավելի շատ են գործադրվում անձնիշխանական մեթոդներ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

*

*