Էրդողանը շնորհավորել է ընդդիմադիր քաղաքապետին

Իմամօղլուն ստացել է ձայների 54.03 տոկոսը, իսկ Բինալի Յըլդըրըմը՝ 45.09 տոկոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին։ 

«Ցանկանում եմ, որ Ստամբուլ քաղաքի քաղաքապետի կրկնընտրությունների արդյունքները մեր Ստամբուլի համար հաջողությունների առիթ լինի։ Շնորհավորում եմ ոչ պաշտոնական տվյալներով ընտրությունները հաղթած Էքրեմ Իմամօղլուին», — հայտարարել է Էրդողանը։

Նշենք, որ արդեն հաշվարկվել են 99 տոկոս քվեները, ըստ որի Իմամօղլուն ստացել է ձայների 54.03 տոկոսը, իսկ Բինալի Յըլդըրըմը՝ 45.09 տոկոսը և մարտի 31-ի ընտրությունների արդյունքում թեկնածուների միջև եղած 13.000 քվեի տարբերությունն այս ընտրությունների արդյունքում հասել է 777.581 քվեի։

*

*