Էրդողանի ընտանիքի կոռումպացվածության մասին փաստաթղթեր են ներկայացվել Թուրքիայի խորհրդարանում

Քեմալ Քըլըչդարօղլուն ապացույցներ է ներկայացրել․․․
qlchdaroxlu

Այսօր Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական հանձնաժողովների նիստերի օրն էր։  Գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երեքշաբթի օրվա իր կուսակցական ֆրակցիայի ավանդական նիստում ապացույցներ է ներկայացրել նախագահ Էրդողանի որդու, եղբոր եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ օֆշորային գոտում գրանցված մի ընկերությունից տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների փոխանցումներ ստանալու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե Քեմալ Քըլըչդարօղլուն ապացուցի իր հասցեին հնչեցրած կոռուպցիոն մեղադրանքները:

Նշենք, որ Թուրքիայի պետական հեռուստաալիքով այս զեկույցի ժամանակ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է «Շտապ լուրեր»-ով։

Հավելենք նաեւ, որ Էրդողանի մերձավոր շրջապատից արդեն հերքումներ են հնչել, նշելով, որ խորհրդարանում ներկայացված փաստաթղթերը կեղծ են։

erdoghan korupcia

 

*

*