Էրդողանը «կրակի մեջ է»

Թուրքական ավիաընկերությունները դադարեցնելու են թռիչքները դեպի Հյուսիսային Իրաք:
turke-erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական շրջանն իրեն «կրակի մեջ է գցել»՝ անկախության հանրաքվե անցկացնելով:

Սեպտեմբերի 29-ից թուրքական ավիաընկերություններն անորոշ ժամանակով դադարեցնելու են թռիչքները դեպի Հյուսիսային Իրաք: Թուրքիայի արտգործնախարարությունը նաեւ նախազգուշացնող հայտարարություն է տարածել Իրաքյան Քուրդիստան մեկնել պատրաստվող քաղաքացիների համար:

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած հանրաքվեին մասնակցածների ճնշող մեծամասնությունը՝ 92 տոկոսը, կողմ է քվեարկել Իրաքից անկախանալուն: Քրդական շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ այդ հանրաքվեի արդյունքներն իրեն մանդատ են շնորհում՝ պաշտոնական Բաղդադի հետ բանակցություններ սկսելու համար: Մինչդեռ Իրաքի իշխանությունները դա քննարկելու ցանկություն էլ չունեն:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*