Էրդողանը մեկնել է Իրան

Էրդողանը հանդիպումներ կունենա նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի կրոնական առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:
erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում կայանալիք թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 4-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler-ը:

Թեհրանում Էրդողանը հանդիպումներ կունենա նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի կրոնական առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Քննարկման կենտրոնական թեման լինելու են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեն և դրա հետևանքները: Բացի դրանից, կողմերն անդրադառնալու են նաև Սիրիայում տիրող իրավիճակին և սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ ձեռնարկվող քայլերին:

Էրդողանն ու Ռոհանին խոսելու են նաև ձեռնարկվելիք այն քայլերի մասին, որոնք շնորհիվ երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը նախատեսվում է հասցնել 30 մլրդ ԱՄՆ դոլարի:

*

*