Էրդողանը հայտնել է, թե որ դեպքում կհամաձայնի հրաժարական տալ

Եթե ապացուցվի իր հասցեին հնչած կոռուպցիոն մեղադրանքները...
erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե երկրի գլխավոր ընդդիմադիր` Ժողովրդա-հանրապետական կուսակցության  առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ապացուցի իր հասցեին հնչեցրած կոռուպցիոն մեղադրանքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արգելափակել էր խորհրդարանում լսումների անցկացումը՝ կապված վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների՝ օֆշորային ընկերություններում ներգրավվածության վերաբերյալ հրապարակումների հետ:

Քըլըչդարօղլուն քննադատել էր խորհրդարանականների որոշումն ու կոչ արել Էրդողանին հրապարակել սեփական կարողության մասին տվյալները, քանի որ, վերջինիս խոսքով, թուրք նախագահի երեխաները, կողմնակիցներն ու հարազատները մի քանի մլն դոլար են ներդրել օֆշորային ընկերությունում:

Երկրի ղեկավարի փաստաբանները դատարան են դիմել՝ ընդդեմ ընդդիմադիր գործչի և պահանջել, որ վերջինս Էրդողանին 380 000 դոլար փոխհատուցում վճարի:

*

*