Էրդողանին հրավիրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին

«Աղետ» խորագրով համերգը կկայանա նաեւ Երեւանում՝ նոյեմբերի 10-ին:
erdoghan

 

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրավիրվել է Ստամբուլում՝ Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում, նոյեմբերի 13-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Դրեսդենի սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը կրում է  «Աղետ» խորագիրը»,- հայտնում է «Ակոս» թերթը:

Նույն խորագրով առաջին համերգը, որը կայացել էր նախորդ տարի, այնքան մեծ արձագանք էր ստացել, որ Էրդողանն այս տարի դիմել էր Եվրահանձնաժողով, որպեսզի չֆինանսավորեն եւ արգելեն համերգները: Բայց իր ցանկացածին չէր հասել:

«Աղետ» խորագրով համերգը կկայանա նաեւ Երեւանում՝ նոյեմբերի 10-ին:

*

*