Էրդողան. Եվրամիությունն անիմաստ վատնում է իր ժամանակը

Նա պնդել է, թե թուրքերի մեծամասնությունն այլեւս չի ցանկանում անդամակցել Եվրամիությանը:
erdoghan (2)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունն անիմաստ վատնում է իր ժամանակը: «Եթե Եվրամիությունը բացահայտ ասի, որ Թուրքիային չի կարող ընդունել որպես կառույցի անդամ, դա մեզ միայն կհանգստացնի: Եվրամիությունը մեզ համար անփոխարինելի չէ: Կսկսենք իրագործել մեր մյուս ծրագրերը»,- հայտարարել է Էրդողանը:

Նա պնդել է, թե թուրքերի մեծամասնությունն այլեւս չի ցանկանում անդամակցել ԵՄ-ին: Ասելով, որ Եվրամիությունն անկեղծ չէ իրենց հետ, Էրդողանը, միեւնույն ժամանակ, նշել է, թե չնայած այս ամենին՝ իրենք կշարունակեն մի կարճ ժամանակ եւս այդ կառույցի հետ անկեղծ լինել:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին անհապաղ դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները, եթե ուժի մեջ մտնեն Անկարայի՝ վերջերս նախաձեռնած սահմանադրական բոլոր փոփոխությունները, որոնցով ընդլայնվում են նախագահ Էրդողանի լիազորությունները:

*

*