Էրդողանի դեմ 2.5 միլիոն մարդ հանրահավաքի է դուրս եկել

Հունիսի 24-ին Թուրքիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն
turkey

Թուրքիայում բազմահազարանոց հանրահավաք է ընթանում` հաջակցություն նախագահի ընդդիմադիր թեկնածու Մուհարեմ Ինջեի. հայտնում է Haqqin.az-ը: Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է լրագրող Աբաս Ջուման:

«Որոշ տվյալներով` հանրահավաքի է եկել 2,5 մլն մարդ: Եթե անգամ դուրս է եկել կեսը, դա արդեն անհավանական է: Էրդողանը բարդ պայքարի մեջ կլինի հունիսի 24-ին»,- գրել է լրագրողը:

Նշենք, որ հունիսի 24-ին երկրում նախատեսված են նախագահական ընտրություններ:

*

*