Էրդողան․ Թուրքերն ամերիկացիների կարիքը չունեն

Հատկանշական է, որ նախօրեին Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հերքել էր Էրդողանի այս պնդումները․․․
Erdoghan

Եթե Միացյալ Նահանգները չի ընդունում Թուրքիային այնպիսին, ինչպիսին այն կա, ապա թուրքերն ամերիկացիների կարիքը չունեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Անդրադառնալով Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական ճգնաժամին՝ Էրդողանը կրկին մեղադրել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանին թուրքերի համար ամերիկյան վիզաների ժամանակավոր դադարեցման համար՝ պնդելով, որ այդ որոշումը միակողմանի է եւ համաձայնեցված չէ պաշտոնական Վաշինգտոնի հետ:

Հատկանշական է, որ նախօրեին Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հերքել էր Էրդողանի այս պնդումները՝ ընդգծելով, որ դեսպան Ջոն Բասի քայլերը համաձայնեցված են եղել իրենց հետ:

*

*