«Ովքեր ասում են՝ խիստ հակահարված կտան, կյանքում օսմանյան ապտակ չեն կերել»․ Էրդողան — Երկիր Մեդիա

«Ովքեր ասում են՝ խիստ հակահարված կտան, կյանքում օսմանյան ապտակ չեն կերել»․ Էրդողան

Թուրքիայի նախագահն արձագանքել է ամերիկացի հրամանատարների հայտարարությանը
erdoghan (1)

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ծավալած թատրոնը, որը վերածվում է Թուրքիայի դեմ պայքարի: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ արձագանքելով ամերիկացի հրամանատարների հայտարարությանը, թե նրանք խիստ հակահարված կտան, եթե սիրիական Մանբիջ քաղաքի քրդերի դեմ ռազմական գործողություն սկսվի։

Էրդողանն ասել է. «Ովքեր ասում են, թե խիստ հակահարված կտան, հաստատ կյանքում օսմանյան ապտակ չեն կերել»:

Նշենք, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Աֆրինից հետո պատրաստվում են Մանբիջ մտնել եւ մաքրել այն ահաբեկիչներից՝ նկատի ունենալով տեղի քրդերին:

*

*