Էրդողանը սպառնում է եվրոպացիներին

Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը զգուշացրել է Էրդողանին, ասելով, որ նա վտանգում է այն ամենը, ինչին Թուրքիան վերջին տարիներին հասել է:
erdoghan

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նորից սպառնացել է՝ ասելով, որ եթե եվրոպական երկրները շարունակեն նույն կերպ վարվել Թուրքիայի հետ` եվրոպացիները աշխարհում եւ ոչ մի տեղ չեն կարողանա հանգիստ քայլել փողոցով:

Եվրոպական մի շարք երկրներ արգելել են թուրք նախարարների ելույթները, ինչից հետո Էրդողանն օգտագործում է յուրաքանչյուր հարթակ՝ Եվրոպային սպառնալու, մեղադրելու համար: Ի դեպ, այսօր Անկարայում լրագրողների մասնակցությամբ միջոցառման ժամանակ Էրդողանն անարդարացի է անվանել այն քննադատությունները, թե Թուրքիայում ճնշում է գործադրվում ընդդիմադիր մամուլի հանդեպ: Նրա խոսքով, ընդդիմադիր մամուլն այնքան ազատ է, որ կարողանում է երկրի նախագահին բռնակալ անվանել:

«Չե՞նք կարող մենք էլ դատարան դիմելու մեր իրավունքից օգտվել»,-ասել է քննադատվել չսիրող Էրդողանը՝ հավելելով, թե իրեն կարող են քննադատել, մատնանշել իր սխալները, բայց վիրավորանքը ինքը չի կարող հանդուրժել:

Գերմանիայի նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը զգուշացրել է Էրդողանին, ասելով, որ նա վտանգում է այն ամենը, ինչին Թուրքիան վերջին տարիներին հասել է:

*

*