Սիրիան բռնազավթել ցանկացող Էրդողանը Հայաստանին դարձյալ մեղադրել է բռնազավթման մեջ

«Շարունակելու ենք ամեն ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղի խնդիրն ամենակարճ ժամկետներում խաղաղ ճանապարհներով լուծելու համար»
erdogan,

Բաքվում անցկացվող Թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին:

Կիպրոսը բռնազավթած երկրի նախագահը, որն օրեր առաջ ապօրինաբար ներխուժել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք, դարձյալ մեղադրեց Հայաստանին բռնազավթման մեջ: «Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է, որպեսզի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Հայաստանի բռնազավթման հետևանքով 1 մլն մեր եղբայրներ հարկադրված են ապրել սեփական տներից, հայրենիքից հեռու: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նույնպես ասել եմ, որ դա անընդունելի է: Շարունակելու ենք ամեն ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղի խնդիրն ամենակարճ ժամկետներում խաղաղ ճանապարհներով լուծելու համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում haberler.com կայքը:

*

*