Էրդողան՝ սահմանադրական հանրաքվեից հետո եվրոպական երկրներին անակնկալներ են սպասվում

Քանի դեռ իրեն բռնապետ են անվանում, ինքն էլ նացիստ կանվանի
erdogan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ եվրոպական երկրներն իրեն բռնապետ են անվանում, ինքը շարունակելու է նրանց նացիստ անվանել:

CNN Turk-ին ու Kanal D-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեից հետո եվրոպական երկրներին անակնկալներ են սպասվում: «Քաղաքական ոլորտում վերանայումներ են լինելու»,- հայտարարել է Էրդողանը:

*

*