Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածինների հանքավայրերի հետախուզական աշխատանքների պատճառով...
evramiutyun-em2

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հավանություն են տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածինների հանքավայրերի հետախուզական աշխատանքների պատճառով։

Մասնավորապես՝ Եվրամիության խորհուրդը հրաժարվել է Անկարայի հետ բարձր մակարդակի երկխոսությունից եւ չեղյալ է հայտարարել ասոցացման խորհրդի նիստը։ Բացի այդ, Խորհուրդն առաջարկել է Եվրոպական ներդրումային բանկին՝ վերանայել Թուրքիայում վարկավորման քաղաքականությունը եւ կրճատել ֆինանսական օգնության ծավալներն Անկարային։

Արտգործնախարարներն առաջարկել են նաեւ ԵՄ արտաքին քաղաքական ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին՝ մշակել սահմանափակման այլ միոցառումներ Թուրքիայի նկատմամբ։

Ավելի վաղ թւորքական երկու նավերի գործողությունները Միջերկրական ծովի կիպրական տարածքում սադրանք են համարել Հունաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ կոչ են արել անհապաղ դադարեցնել աշխատանքները։

Իր հերթին Թուրքիայի արտործնախարարությունը հայտարարել է, որ ինքն օրինական իրավունքներ ունի այդ շրջանի բնական ռեսուրսների նկատմամբ։

Տարբեր գնահատականներով՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել է 30-40 միլիարդ դոլարի գազի հանքավայր։

*

*