ԵՄ-ն Բաքվից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

Եվրամիությունը դատապարտել է հոկտեմբերի 19-ին Բաքվում խաղաղ ցույցի ցրումը բիրտ ուժի գործադրմամբ
adrbejan

Եվրամիությունը դատապարտել է հոկտեմբերի 19-ին Բաքվում խաղաղ ցույցի ցրումը բիրտ ուժի գործադրմամբ, հորդորել Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն իրականացնել, նաեւ ազատ արձակել ձերբակալված խաղաղ ցուցարարներին:

Նշենք, որ Ադրբեջանի իրավապահները մի քանի տասնյակ ընդդիմադիր ակտիվիստների են ձերբակալել: Եվրամիությունը հիշեցրել է Ադրբեջանի իշխանություններին, որ հավաքների ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, եւ Բաքուն պետք է ապահովի դրա լիարժեք իրացումը:

Ադրբեջանի իրավապահների գործողությունները խստորեն դատապարտել է նաեւ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*