ԵՄ-ն երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ մարդու իրավունքների խախտումների պատճառով

...մինչեւ 2019 թվականի ապրիլի 19-ը
iran

Եվրամիության խորհուրդն ապրիլի 12-ին մինչեւ 2019 թվականի ապրիլի 19-ը երկարաձգել Է Եվրամիության սահմանափակիչ միջոցներն «ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների»:

Պաշտոնական հաղորդագրության մեջ հիշեցվում Է, որ պատժամիջոցները ներառում են ԵՄ ուղեւորությունների արգելք եւ 82 ֆիզիկական եւ մեկ իրավական անձանց ակտիվների սառեցում։

Ուժի մեջ է մնում նաեւ Իրանին հատուկ հանդերձանքի (որը կարող Է օգտագործվել ներքին բռնաճնշումների համար) եւ կապի միջոցների վերահսկման սարքավորումների մատակարարման արգելքը։

*

*