ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

«Սպասվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները լիովին կկատարվեն...»
em-adrbejan

Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին 5 տարվա բանտարկությունից հետո պայմանական ազատ արձակելու Շեքիի վերաքննիչ դատարանի վճիռը երկար սպասված քայլ Է, հայտարարել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:

«Եվրամիությունը Եվրոպայի խորհրդի հետ մեկտեղ ուշադրությամբ հետեւում է Մամեդովի գործին: Սպասվում Է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները լիովին կկատարվեն»,- ասված Է օգոստոսի 14-ի երեկոյան Բրյուսելում տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դրանում նշված է, թե Եվրամիությունը հույս ունի, որ «Ադրբեջանի՝ որպես ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի անդամի միջազգային պարտավորություններին համապատասխան, անվերապահորեն ազատ կարձակվեն եւ կարդարացվեն բոլոր նրանք, ովքեր ներկայում գտնվում են կալանքի տակ կամ տեղաշարժման սահմանափակումների են ենթարկված քաղաքական դրդապատճառներով»:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ադրբեջանի Գերագույն դատարանը վճիռ Է կայացրել Մամեդովի գործը, որը դատապարտված Է յոթ տարով, վերադարձնել Շեքիի վերաքննիչ դատարանի քննությանը: Օգոստոսի 13-ին հայտնել Էին, որ նա ազատ Է արձակվել:

*

*