Էրդողանն ուղղերձ է հղել` ցավակցելով իր «շատ հարգելի հայ քաղաքացիներին»

Անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցին` Էրդողանը հաջողություն է մաթղել...
bryusel-ahabekich-turqia-artaqsel-erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարություն է տարածել, որը նախորդ տարիների համեմատ, թերեւս ամենաանհասցեն ու ընդհանրականն է:

Այն ընթերցվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում՝ արարողության ընթացքում: Նա խուսափել է պատմական փաստերն արձանագրել՝ խոսելով, իր ձեւակերպմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերի մասին` ցավակցություն հայտնելով նրանց թոռներին:

Այնուհետեւ Թուրքիայի նախագահը կարեւորել է հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում` նշելով, թե հայերը, մեջբերում եմ. «ինչպես երեկ, այնպես էլ այսօր երկրի հավասար ու ազատ քաղաքացիներն են»:

Անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցին` Էրդողանը հաջողություն է մաթղել եւ ցանկություն է հայտնել, որ դրանք կարճ ժամանակում ավարտվեն:

Էրդողանը վերջին տարիներին երբեք չի անդրադառնում հայ-թուրքական արձանագրություններին:

*

*