Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

...համարում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս ժամանակահատվածում
mamuka-baxtadze

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտնլ է իր ֆեյսբուքյան էջում։

«Զարգացման շրջանակը ստեղծվել է, հիմնվել է, ու հետեւաբար՝ ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ համարում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս ժամանակահատվածում», նշված է Բախտաձեի գրառման մեջ։

Բախտաձեն ղեկավարում էր կառավարությունը 2018-ի հունիսից։ Մինչ այդ նա ֆինանսների նախարարն էր։

Օրենքի համաձայն՝ վարչապետի հրաժարականից հետո իր լիազրություններն է դադարեցնում ամբողջ կառավարությունը։

*

*